Բոլթոնը խոսել է Մոսկվա կատարելիք այցի նպատակների մասին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հույս ունի Ռուսաստան կատարելիք այցի շնորհիվ շարունակական դարձնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը։ Այս մասին Բոլթոնը խոսել է Salem Radio Network-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Մոսկվա կատարելիք այցի նպատակը Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը շարունակական դարձնելն է, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելը, ինչի շնորհիվ կարող ենք առաջընթաց գրանցել, քանի որ մեր երկրների միջև կան բազմաթիվ խնդիրներ և տարաձայնություններ», - ասել է Բոլթոնը։
ԱՄՆ նախագահի խորհրդականը նշել է նաև, որ Վաշինգտոնում այլևս չեն տեսնում Ռուսաստանի կողմից ամերիկյան ընտրություներին միջամտելու փորձեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 20-ին Բոլթոնը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, որտեղ կքննարկի անվտանգությանն առնվող հարցեր։ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դիտարկվում է Բոլթոնի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը։
Աղբյուր՝ https://ria.ru/world/20181013/1530585921.html?referrer_block=index_main_5