Իսրայելի պաշտպանության նախարարը վարչապետ Նեթանյահուին իր հրաժարականի մասին պաշտոնական նամակ է ուղարկել

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նամակ է ուղարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պաշտոնապես հայտնելով իր հրաժարականի մասին։

Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով իսրայելական Kan ռադիոկայանին։

Աղբյուրը նշում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ հրաժարականն ուժի մեջ է մտնում դրա մասին պաշտոնապես հայտարարելուց հետո 48 ժամվա ընթացքում։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 14-ին, Լիբերմանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս պաշտպանության նախարարի պաշտոնից, իսկ նրա գլխավորած «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցությունը դուրս է գալիս կառավարության կոալիցիայից։ Այս որոշման պատճառը Գազայի հատվածի շուրջ ստեղված իրավիճակին կառավարության հետ ունեցած մոտեցումների տարբերություն է։

Նոյեմբերի 12-ից պաղեստինյան զինված խմբավորումները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի տարածքը՝ ի պատասխան պաղեստինյան անկլավում հրեական պետության հատուկ ջոկատի իրականացրած ռազմական գործողությունների։ Պաղեստինցի ծայրահեղականները շուրջ 400 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 150-ը խոցվել է «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։

Երկուշաբթի Մլադենովն իր թվիթերյան էջում գրել էր, որ ակտիվորեն համագործակցում են Եգիպտոսի հետ Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ։ Նա վերջին լարվածություններն անվանել էր «չափազանց վտանգավոր և անխոհեմ»։

Իսրայելապաղեստինյան հակամարտությունում իրավիճակը կրկին սրվել է 2015 թ․ սեպտեմբերից։ Այդ ժամանակվանից ի վեր Իսրայելում և Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգային զինատեսակներից, պայթուցիկ սարքերից և մեքենաներով հարձակումներից զոհվել է ավելի քան 50 իսրայելցի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.