Պակիստանի հյուսիսարևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Պակիստանի հյուսիսարևմուտքում գտնվող Հանգու քաղաքում տեղի ուենցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորվել է ավելի քան 40 մարդ։ Այս մասին հայտնում է Geo TV-ն՝ հղում կատարելով անվտանգության ծառայությունների աղբյուրին։

Ավելի վաղ հաղորդվում էրւ 10 զոհի և 20 վիրավորի մասին։

Պայթյունը տեղի էր ունեցել այսօր առավոտյան կրոնական դպրոցի մոտ։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, զինված անձինք ականապատ ավտոմեքենայով մոտեցել էին Կարաչիում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքին։ Երեք կամ չորս հոգի փորձել են ներխուժել դիվանագիտական ներկայացուցչության շենք, սակայն նրանց կանգնեցրել են տեղի անվտանգության աշխատակիցները։ Հարձակվողները եղել են նռնակներով և հրաձգային զենքերով զինված։ Սկզբում նրանք կրակ են բացել, հետո գործի են դրել նռնակները։

Հարձակման հետևանքով անվտանգության աշխատակից երկու ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ անվտանգության ուժերը ոչնչացրել են երեք զինյալների։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են մահապարտի գոտիներ։

Տեղի ոստիկանության պետի խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտակայքում նկատվել է երկու վառվող ավտոմեքենա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.