Դեկտեմբերի 5-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Էլմար Մամեդյարովի հետ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ Միլանում Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա նաև Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց միջնորդությամբ էլ կկայանա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը։
Հիշեցնենք, որ վաղը ՀՀ արտգործնախարարը կայցելի նաև Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին: Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։