Իսրայելի վարչապետը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քննարկելով տարածաշրջանի խնդիրները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իսրայելի կառավարության մամուլի ծառայությանը։

«Այսօր վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադարձությունները», - ասվում է հրեական պետության կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ վարչապետին Բրյուսել կատարած այցի ժամանակ ուղեկցում են իսրայելական հատուկ ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավարը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը և ռազմական հարցերով քարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է կատարել՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 թվակիր բանաձևը։ Պոմպեոյի խոսքով՝ խոսքը «բալիստիկ հրթիռի մասին է, որը կարող է կրել մի քանի մարտագլխիկ»։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.