Ֆրանսիայի վարչապետը մտադիր է զիջումների գնալ «դեղին ժիլետների» դժգոհություներին

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է բենզինի հարկերի բարձրացման նկատմամբ մորատորիում մտցնել «դեղին ժիլետների» բողողքի ակցիաների ֆոնին։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով France Press գոևծակալությանը։

Ֆրանսիայում «Դեղին ժիլետներ» կոչվող ակտիվիստների զանգվածային բողոքի ակցիաները, որոնք կապված են բենզինի գների բարձրացման հետ, սկսվել են նոյեմբերի 17-ին։

Նախորդ շաբաթ օրը փարիզում տեղի ունեցած ակցիաներն ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, ոստիկանության հետ բախումներով, մեքենաներ այրելով և այլ գործողություններով։ Ֆրանսիայի մայրաքաղաքով տարածված անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 412 մարդ։ Մարմնական վնասվածքներ է ստացել 133 մարդ, որից 23-ը՝ ոստիկան։

Ակնկալվում է, որ այսօր Ֆիլիպը գործադիր իշխանության որոշումը քննարկման կներկայացնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությանը։

France Press-ի փոխանցմամբ՝ մորատորիումը կգործի մի քանի ամիս, և այն կուղեկցվի իրավիճակի հանդարտեցման այլ միջոցառումներով։

Հատկանշական է, որ BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ «դեղին ժիլետները» հրաժարվել են հանդիպել երկրի վարչապետի հետ և քննարկել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.