Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ․ ՀՀ ՊՆ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10։20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը (mil.am

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Այս պահին ընթանում են որոնողական աշխատանքներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.