Հայտնաբերվել է ՍՈւ-25 վթարված ինքնաթիռը․ երկու օդաչուներն էլ մահացել են

Մարալիկի շրջանում հայտնաբերվել է ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը, որը վթարվել էր։ Այս մասին իր տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշվում է, որ երկու օդաչուներն էլ՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը և
Մայոր Մանուկյան Մովսեսը, մահացել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում էր, որ Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10։20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, որը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: