ԵԱՏՄ խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում ներառված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը: Այս մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը․ գրում է «Արմենպրես»-ը։

«Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են, և այդ հարցը նախատեսվում է օրակարգում», - ասել է Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում խնդիրներ կան, և մեխանիզմը վերանայելու անհրաժեշտություն ունի:

«Արմենպրես»-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՌԴ նախագահի հետ քննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.