Apple ընկերությանն արգելել են iPhone-ներ վաճառել Չինաստանում

Ամերիկյան Apple ընկերությունը, փաստացի, մնացել է առանց չինական շուկայի․ դատարանն արգելել է ընկերությանը հին մոդելի iPhone-ներ վաճառել Չինաստանի տարածքում։ Խոսքը, մասնավորապես,  6S, 6S Plus, 7, 7 Plus, 8, 8 Plus и X մոդելների մասին է, իսկ նոր մոդելին, որը Apple-ը թողարկել է այս տարվա սեպտեմբերին, այս սահմանափակումը չի վերաբերվում։

Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Financial Times թերթին։

Աղբյուրը գրում է, որ արգելքի հիմնական պատճառը ամերիկյան մեկայլ ընկերության՝ Qualcomm-ի սկսած դատական գործն է, որն զբաղվում էլեկտրոնային կրիչների արտադրությամբ։

Չինաստանի դատարանը, որը քննում էր ամերիկյան այս երկու ընկերությունների գործերը, կանգնել է Qualcomm-ի կողքին և վճռել, որ Apple-ը խախտել է կրիչներ արտադրող ընկերության երկու արտոնագրերը։

Առաջինը կապված է սմարթֆոնի՝ լուսանկարները խմբագրելու հնարավորության, իսկ երկրորդը՝ սենսորային էկրանի օգնությամբ աշխատանքների հետ։

Նոր մոդելները չեն մտնում սահմանափակումների տակ, քանի որ դատական գործն սկսելու ժամանակ դրանք պարզապես գոյություն չունեին։ Սա Qualcomm-ի միակ դատական հայցը չէ Apple-ի դեմ։

Apple ընկերությունը պնդում է, որ դատարանի սահմանափակումները վերաբերում են հին մոդելների Iphone-ներին, որոնք աշխատում են հին օպերացիոն համակարգերով։ Այսինքն, դատարանի որոշումը պետք է չեղարկվի սովորական OC թարմացումից մինչև iOS 12-ի նկատմամբ։ Ընկերությունը խոստացել է օգտագործել բոլոր օրինական միջոցները դատարանի այս որոշւմը փոխելու համար։

Apple-ը և Qualcomm-ը պարբերաբար դատի են տալիս միմյանց։ 2018 թ․ ապրիլին Apple հաղթեց եվրոպական դատարանում քննվող գործը Qualcomm-ի նկատմամբ, և Եվրահանձնաժողովը չիպեր արտադրող ընկերությանը ստիպեց 1,2 միլիարդ դոլար տուգանք վճարել շուկայում գերիշխող դիրքի և իր ծառայությունները պարտադրելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.