Ֆրանսիայում բողոքի ակցիաներն սկսելուց ի վեր ձերբակալվել է ավելի քան 4500 մարդ․ AFP

Ֆրանսիայում «դեղին ժիլետներ» շարժման կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 4500-ի։ Այս մասին գրում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահների տրամադրած տվյալներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մարդկանցից 4099-ը կալանքի տակ են «բռնություն գործադրելու դավադրության» և «հանցագործություն հրահրելու» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում ընթանում են բողոքի ակցիաներ, որոնք կազմակերպել են «դեղին ժիլետներ» կոչվող շարժումը։ Նրանք դժգոհում են վառելիքի գների թանկացման և հարկերի ավելացման դեմ։

Բողոքի ակցիաները երբեմն ուղեկցվում են անկարգություններով և իրավապահների հետ բախումներով։ Չնայած վերջին շրջանում իշխանություների կողմից կատարված զիջումներին հարկերի և նվազագույն աշխատավարձի չափի վերաբերյալ, «դեղին ժիլետները» պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է քաղաքական կուսակցությունների և միավորումների ներկայացուցիչների հետ, սակայն ճգնաժամային իրավիճակից դուրս գալու որևէ տարբերակ չի գտնվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.