Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ

Ստրասբուրգի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կաստաները՝ հավելելով, որ ևս 6 վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել քաղաքի սուրբծնդյան տոնավաճառից ոչ հեռու։ Այս տոնավաճառը քաղաքի ավանդական միջոցառումների մասն է, որն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ է հավաքում աշխարհի տարբեր ծայրերից։

Քաղաքային իշխանություները նշում են, որ հանցագործը կրակոցներն արձակելուց հետո տաքսիով դիմել է փախուստի։

Figaro թերթի հավաստմամբ՝ հանցագործը կրակել է ավտոմատից․ նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։

France Info-ն տեղեկացնում է, որ հանցագործը Ստրասբուրգի 29-ամյա մի բնակիչ է, որը նախկինում ազատազրկված է եղել ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև Գերմանիայում։ Նա ոստիկանության ուշադրության կենտրոնում է եղել որպես ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող անձ։

Նախկինում նա դատապարվել է զինված հարձակում կատարելու համար։ Տղամարդում պետք է ձերբակալեին այդ առավոտյան, սակայն իրավապահները չեն կարողացել գտնել նրան։ Հանցագործի տան խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են նռնակներ։

Գործի հետաքննությանը մասնակցում է նաև Փարիզի դատախազության հակաահաբեկչության ստորաբաժանումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.