Պորոշենկոն սադրանք է նախապատրաստում ՌԴ-ի հետ սահմանին․ Լավրով
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սադրանք է նախապատրաստում ռուս-ուկրաինական սահմանի մոտ։ Այս մասին «Комсомольская правда» ռադիոալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ստացել ենք լրացուցիչ տեղեկություն, որին հակված ենք հավատալ։ Ըստ դրա՝ Պորոշենկոն պատրաստվում է դեկտեմբերի վերջին տասնօրյակում սադրանք հրահրել ՌԴ-ի՝ Ղրիմի հետ սահմանին», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Կիևը վերջին խոշոր սադրանքը հրահրել էր նախորդ ամսվա 25-ին, երբ ուկրաինական նավերը «ներխուժել էին Կերչի նեղուց՝ ապօրինի կերպով խախտելով Ռուսաստանի պետական սահանները և հաշվի չառնելով ռուս սահմանապանեի հորդորները»։
Հիշեցնենք, որ տեղի ունեցածից հետո ուկրաինացի 24 զինվորականներ ձերբակալվել էին։ Ուկրաինայի իշխանությունները Մոսկային մեղադրեցին ագրեսիայի մեջ։ Երկրի 10 մարզերում սահմանվեց ռազմական դրություն, ինչը թույլ է տալիս ժամանակավորապես սահմանափակել քաղաքացիների սահմանադրական իրավունքը և ազատությունները, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելու նրանց իրավունքը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կերչի նեղուցում տեղի ունեցածը համարում է նախօրոք ծրագրված սադրանք, որը կապված է ընտրությունների նախաշեմին Պետրո Պորոշենկոյի ունեցած ցածր վարկանիշի հետ։