Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական Ս-400-ը՝ անկախ ՆԱՏՕ-ի համակարգերից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Ռիա Նովոստի-ի հետ զրույցում չի հաստատել տարածված այն լուրերը, թե իբր Թուրքիան Վաշինգտոնին առաջարկել է ուսումնասիրել ռուսական Ս-400 համակարգը, որն Անկարան պատրաստվում է ձեռք բերել Ռուսաստանից։

Ավելի վաղ Bloomberg լրատվական գործակալությունը տեղեկություններ էր տարածել, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգը, որը մոտ ապագայում արդեն կմատակարարվի։

«Ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում նրանց ասել ենք, որ Ս-400 համակարգն օգտագործվելու է անկախ ՆԱՏՕ-ի համակարգերից և այնպես, որ վնաս չհասցվի F-35 կործանիչներին», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

«Այս նպատակի համար միջոցներ են ձեռնարկվում, իսկ մեր տեխնիկական մասնագետները կարող են երկկողմ բանակցություններ անցկացնել», - շարունակել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։

Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.