Լավրովը մեկնաբանել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Թրամփի որոշումը

Սիրիայում ԱՄՆ-ի ապօրինի ռազմական ներկայության հարցը լուծելը հեշտ չի լինելու։ Այս մասին Ռիա Նովոստի-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Սիրիայում ԱՄՆ-ի ապօրինի ռազմական ներկայության հարցը լուծելն այդքան էլ հեշտ չէ։ Վաշինգտոնը մշտապես նոր պայմաններ է առաջ քաշում, խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ չնայած, որ այս բոլոր սկզբունքներն ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիմնական բանաձևերում։ Տեսնենք՝ ինչ դուրս կգա նախագահ Թրամփի՝ զորքերը դուրս բերելու մասին հայտարարության տակից», - ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.