Թրամփն այցելել է Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ժամանել է Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ռազմաբազա։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը։

Աղբյուրը նշում է, որ Թրամփը Գերմանիայի ամերիկյան ռազմաբազա է մեկնել Իրաքից վերադառնալու ճանապարհին, որտեղ նույնպես կնոջ՝ Մելանյայի հետ այցելել էր ամերիկացի զինծառայողներին և զինվորական բարձրագույն հրամանատարությանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին Պենտագոնը Ռամշտայն ավիաբազա էր ուղարկել շուրջ 100 կոնտեյներ զենք և զինամթերք։ Հատկանշական է, որ սա ԱՄՆ-ի համար զինամթերքի մասշտաբներով ամենախոշոր փոխադրումն է Եվրոպա սկսած 1999 թվականից, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերն օդային ավելի քան 900 արշավ էին կատարել Հարավսլավիայի տարածքում։

Ռամշտայն ավիաբազան ամերիկյան ռազմաօդային ուժերի արտասահմանյան խոշորագույն հենակետն է։ Այստեղ է տեղակայված նաև Եվրոպայում ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի շտաբ-բնակարանը և, ենթադրաբար, ռազմական անօդաչու սարքերի թռիչքների կառավարման կենտրոնը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.