ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս է բերում Անկարայի քայլերի շնորհիվ․ Չավուշօղլու

Միացյալ Նահանգները Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին որոշումը կայացրել է շնորհիվ Թուրքիայի նախաձեռնած քայլերի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիայի գործոնն առանցքային էր Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման մեջ։ Շնորհիվ մեր կայացրած որոշումների՝ Միացյալ Նահանգները դուրս է բերում իր զորքերն այստեղից», - Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է Milliyet-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.