Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայի հատվածում գտնվող ռազմական օբյեկտներին
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները և ռազմական ուղղաթիռները Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում գրոհել են ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական ճամբարները՝ ի պատասխան վերջիներիս կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներ արձակելուն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։
«Ավելի վաղ արձանագրվել էր, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Ի պատասխան՝ մեր բանակի կործանիչները և ռազմական ուղղաթիռները մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ խմբավորմանը պատասխանատու է համարում Գազայի հատվածում տեղի ուենցած բոլոր իրադարձությունների և այնտեղից Իսրայելի ուղղությամբ կատարված հարձակումների համար», - ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական ռազմաօդային ուժերը խոցել էին պաղեստինյան անկլավից արձակված հրթիռը։