Լիոնի համալսարանի տարածքում մի քանի պայթյուն է որոտացել

Այսօր՝ հունվարի 17-ին, մի քանի պայթյուն է որոտացել Ֆրանսիայի «Լիոն 1» համալսարանի տարածքում։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով BFMTV-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առավոտյան հրդեհ է բռնկվել համալսարանի շենքի տանիքում, ինչից հետո պայթել է գազի 3 բալոն, որոնք պահվում էին պատշգամբում։

Համալսարանի թվիթերյան էջում տեղ գտած հաղորդագրության համաձայն՝ երեք մարդ ստացել է մարմնական վնասվածք։ Շենքում գտնվող բոլոր մարդիկ անհապաղ տարհանվել են։

Դեպքի վայր ժամանակ հրշեջները հաջողությամբ կարողացել են վերահսկողության տակ վերցնել իրավիճակը և թույլ չտալ կրակի տարածումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.