Իսրայելը Սիրիայում գործում է իրանական ագրեսիայի դեմ․ Նեթանյահու

Իսրայելը Սիրիայում գործում է Իրանի և իրանական ագրեսիան խթանող սիրիական ուժերի դեմ։ Այս մասին Իսյարելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքում նոր օդանավակայանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

«Մենք գործում ենք Իրանի և այն սիրիական ուժերի դեմ, որոնք աջակցում են իրանական ագրեսիային։ Մենք կվնասենք ցանկացացին, որը կսպառնա մեզ վնաս հասցնել։ Յուրաքանչյուրը, որը կսպառնա մեզ ոչնչացնել, կկրի դրա ամբողջ պատասխանատվությունը», - հայտարարել է Նեթանյահուն։

«Նախորդ գիշեր իսրայելական օդուժը ուժեղ հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական ուժերին այն բանից հետո, երբ այնտեղից Իրանը հրթիռներ էր ուղարկել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Մենք չենք անտեսելու ագրեսիայի նման դրսևորումները», - շարունակել է Իսրայելի վարչապետը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին իսրայելցի զինվորականները գիշերային հարձակման ընթացքում գրոհել են Սիրիայում գտնվող իրանական ռազմական օբյեկտները՝ վերապատրաստման ճամբարը, զինամթերքի պահեստը և հետախուզության հենակետերը։

Հունվարի 13-ին Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է ավելացնել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա հարձակումները, որպեսզի կանխի Թեհրանի ռազմական ամրապնդումը հարևան այս երկրում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.