Սիրիայում ամերիկյան և քրդական ուժերի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ․ AFP

Սիրիայի հյուսիսարևելյան Հասեքի քաղաքում ամերիկյան և քրդական ուժերի շարասյան վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին, ինչպես գրում է TASS-ը՝ հղում կատարելով AFP գործակալությանը, հայտնել են Լոնդոնում տեղակայված «Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնից»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը կատարել է մահապարտ-ահաբեկիչը ականապատ ավտոմեքենայի օգնությամբ։

Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման 5 զինյալ, վիրավորվել՝ երկու ամերիկացի զինծառայող։

Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր, որ Հասեքիում տեղի է ունեցել հզոր պայթյուն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.