Իսրայելը հայտնում է Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած հրաձգության մասին

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հունվարի 23-ին հրաձգություն է տեղի ունեցել Սիրիայի հետ սահմանին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերվա ընթացքում իսրայելցի զինվորականները գործել են Սիրիայի սահմանի մոտակայքում, որտեղից կրակոցներ են հնչել։ Ի պատասխան մեր զինվորները կրակ են բացել։ Իսրայելական կողմում զոհեր չեն գրանցվել», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թ․ վեցօրյա պատերազմից հետո։ 1981 թվականին Քնեսեթն ընդունել է «Գոլանի բարձունքների մասին» օրենք, որով ամրագրվել է հրեական պետության ինքնիշխանությունը տվյալ տարածքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ Գոլանի բարձունքի բռնակցումը անվավեր է ճանաչվել  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 497 թվակիր բանաձևով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.