Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի կասեցումը չի հանգեցնի սառը պատերազմի․ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, որ Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի չեղարկումը կհանգեցնի ԱՄՆ-ի հետ սառը պատերազմի։
«Ես չեմ կարծում, որ մենք խոսում ենք սառը պատերազմի մասին։ Եկել է մի ժամանակաշրջան, որը կարելի բնութագրել հետևյալ կերպ․ Միացյալ Նահանգները փորձում է իր ձեռքը վերցնել սպառազինությունների վերահսկման ամբողջ համակարգը։ Սա ցավալի է», - հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվա չի ձգտում սպառազինությունների մրցավազքի, սակայն անպայմանորեն կարձագանքի ԱՄՆ-ի գործողություններին։
«Մենք չենք ձգտում սպառազինությունների մրցավազքի, այդ մասին նախագահը շատ հստակ ասաց։ Մենք, իհարկե, մեր ռազմատեխնիկական միջոցներով արձագանքելու ենք այն բոլոր սպառնալիքներին, որոնք կստեղծվեն ՄՑՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Ցածր էներգիայով միջուկային զենք ստեղծելու նրանց ծրագրերը, մի շարք մասնագետների կարծիքով, կարող է կտրուկ իջեցնել միջուկային զենքի օգտագործման շեմը։ Այս միջոցառումները մենք կիրառելու ենք այն միջոցների շրջանակներում, որոնք արդեն հաստատվել են ՌԴ պաշտպանության նախարարության բյուջեում», - ավարտել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։