Թրամփը չի բացառում Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի վերակնքումը
ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի վերակնքման հնարավորությունը՝ ընդլայնելով պայմանագրի անդամների թիվը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսատանը բազմիցս խախտել է պայմանագրի դրույթները, այդ իսկ պատճառով էլ ես հայտարարեցի, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից», - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առջև ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թրամփը։
«Հնարավոր է՝ մենք կարող ենք պայմանավորվել մեկ այլ պայմանագրի շուրջ, որին կարող են միանալ նաև Չինաստանը և այլ պետություններ։ Հնարավոր է՝ ոչ։ Նման դեպքում մենք բավական շատ ժամանակ կծախսենք ռազմամթերքների մշակման վրա, քանի մյուս երկրները և կծախսենք դրա համար ավելի շատ գումար, քան մյուսները», - ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։