Քրդերը դեռ շարունակում են մնալ Մանբիջում․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ քրդական զորաջոկատները շարունակում են լինել Մանբիջի տարածքում, չնայած Վաշինգտոնի և Անկարայի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզի աշխատանքների կատարմանը։

«Վերջին շրջանում սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքներն արագացել են, սակայն Մանբիջի տարածքում դեռ մնացել են քրդական զորաջոկատներ», - հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։

Խոսելով ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու մասին՝ Չավուշօղլուն ասել է, որ դա անընդունելի է, քանի որ դա կարող է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների համար պաշտպանություն լինել։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում գործող քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորմանը մի քանի շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի վերջինս դուրս գա Մանբիջից։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել էր, որ Գերմանիայում ամերիկացի զինվորականների հետ բանակցությունների արդյունքում մշակվել է Մանբիջից քրդական զորաջոկատները դուրս բերելու գործողությունների ծրագիր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.