ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին կոչ է անում ոչնչացնել Tomahawk հրթիռների արձակման համար նախատեսված համակարգերը
ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին առաջարկել է ոչնչացնել Mk-41 ցամաքային տեղակայման համակարգերը, հրթիռները, թիրախները և անօդաչու սարքերը, որոնք խախտում են Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին կոչ է անում խստորեն պահպանել ՄՑՀՀՊ-ի դրույթները մինչև պայմանագրի ժամկետի ավարտը», - ասվում է Կոնաշենկովի հայտարարության մեջ։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ԱՄՆ-ին առաջարկել են ոչնչացնել Мk-41 ցամաքային տեղակայման համակարգերը, որոնք օգտագործվում են Tomahawk թևավոր հրթիռների համար։
Կոնաշենկովը հավելել է, որ տվյալ նոտան ամերիկյան կողմին հղելու նպատակով ՌԴ պաշտպանության նախարարություն է հրավիրվել Մոսկվայում ԱՄՆ-ի ռազմական կցորդը։
«Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ խախտել է ՄՑՑՀՊ-ի դրույթները և պայմաններ ստեղծել պայմանագրով արգելված զինատեսակների մշակման համար։ Ամերիկյան կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իր պարտավորությունները կատարելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։