Լենինգրադի շրջանում կատարվել է 9М729 հրթիռի էլեկտրոնային փորձարկում
Լենինգրադի շրջանում տեղի է ունեցել 9М729 տեսակի հրթիռի էլեկտրոնային արձակում, որոնց միացված են եղել նաև «Искандер-М» համակարգերը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ զինվորականները մշակել են համակարգերի հաղտնի տեղակայում և կրակային դիրքերի քողարկում։
Էլեկտրոնային արձակումը ենթադրում է թիրախի որոշում, համակարգի նախապատրաստում և առանց հրթիռի փաստացի արձակման մարտական գործողությունների մշակում։
«Искандер-М» համակարգը հագեցած է 9М729 տեսակի հրթիռներով, որոնք ԱՄՆ-ի համար պատճառ դարձան Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու։
Վաշինգտոնի պնդմամբ, այս հրթիռը կարող է հաղթահարել պայմանագրով թույլատրված տարածությունից ավելի։ Հատկանշական է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում էր, որ արդիականացումից հետո 9М729-ը դարձել է ավելի ծանր և ավելի երկար, իսկ նրա մաքսիմալ հեռահարությունը նվազել է՝ դառնալով 480 կիլոմետր, ինչը չի խախտում պայմանագրի դրույթները։