Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով զոհվել է 70 խաղաղ բնակիչ

Սիրիայի Դեր Զոր նահանգում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով SANA գործակալությանը։

Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հարվածները հասցվել են Էլ Բագուզ ճամբարին։

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնում էր, որ կոալիցիայի հարվածների հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.