Մակեդոնիան կարող է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ 2020 թվականին
Մակեդոնիան կարող է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ 2020 թվականի գարնանը, չնայած՝ Դաշինքն ամեն ինչ անում է արագացնելու այս գործընթացը։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյաներից մեկը։
«Մենք ակնկալում ենք, որ Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունների վավերացման գործընթացը կտևի 12 ամիս։ Այսինքն՝ Մակեդոնիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կարող է դառնալ հաջորդ տարվա գարնանը», - հայտարարել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունները և Մակեդոնիան Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ ստորագրել են արձանագրություն Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին։
Այժմ նշված արձանագրությունը պետք է վեվարեցնեն Դաշինքի անդամ բոլոր պետությունները, որից հետո փաստաթուղթը կարող է վավերացնել նաև Մակեդոնիան։
Նախապես հայտարարվում էր, որ այս գործընթացները կարող են ավարտվել ընթացիկ տարվա վերջին, և Մակեդոնիան արդեն պաշտոնապես կարող է դառնալ ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Դաշինքը կնշի իր հիմնադրման 70-ամյակը։
ՆԱՏՕ-ին անդամակնցելու համար Մակեդոնիայի իշխանությունները ստիպված եղան փոխել երկրի անվանումը։