Թուրքիան ԵՄ անդամ չի դառնում միայն մուսուլմանական երկիր լինելու պատճառով․ Էրդողան

Եվրոպական Միությունը Թուրքիային չի ընդունում իր կազմ միայն այն պատճառով, որ վերջինս մուսուլմանական պետություն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիային ԵՄ կազմ չընդունելու միակ պատճառն այն է, որ մենք մուսուլմանական երկիր ենք։ Ուրեմն թող դրա մասին նրանք ասեն ուղիղ», - ասել է Էրդողանը։

Փետրվարի 3-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ի Եվրամիության հարցերով ներկայացուցիչը հայտարարել էր, որ Փարիզը դեռ չի տեսնում ԵՄ-ի անդամակցության հարցով Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսելու նախադրյալներ, քանի որ Թուրքիան դեռ չի կատարել «եվրոպամետ և ժողովրդավարական ընտրություն»։

1964 թ․ Թուրքիան Եվրոպական Միության ասոցիացված անդամ է և ԵՄ կազմը համալրելու հարցում է կատարել 1987 թ․ ապրիլի 14-ին։ Բանակցային գործընթացն սկսվել է 2005 թ․ հոկտեմբերի 3-ին։ Միության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ավարտի բանակցությունները Եվրոպական Հանձնաժողովի հետ 35 բանակցային կետերից 33-ով։ Մնացած երկու կետերը չեն պահանջում համաձայնություն։ Այս ամենից հետո ԵՄ անդամ պետությունները պետք է միաձայն կողմ քվեարկեն Թուրքիայի անդամակցությանը։

2017 թ․ հուլիսի 6-ին Եվրոպական Խորհրդարանն ընդունել է բանաձև, որով Եվրամիությանը և Եվրոպական Հանձնաժողովին կոչ էր արվում դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ, քանի դեռ Անկարան սահմանադրական փոփոխություններ չի կատարել։ Ավելի վաղ՝ նույն թվականի ապրիլին Թուրքիայում անցակցվել էր սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում նշանակալիորեն ընդլայնվել էին նախագահի լիազորությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.