Դոնեցկի կենտրոնում պայթյուններ են որոտացել

Դոնեկցի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ինքնավար Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ թաղամասում է գտնվում ԴԺՀ-ի ղեկավարի կեցավայրը։

Նշվում է, որ երկու պայթյունները որոտացել են ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության ներկայացուցիչների հանգրվանած հյուրանոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, իսկ երրորդը՝ մոտակա անապատում։ Տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։

Տեղի իրավապահների նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացրել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Ավելի ուշ ոստիկանության ղեկավարի տեղակալը հայտնեց, որ պայթուցիկներն այնտեղ տեղադրված են եղել նախօրոք։

«Տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է գազի բաշխման կայանի տանիքը և Կոբոզևա փողոցում գտնվող շենքերից մեկի մուտքը։ Այս ամենի նպատակը ԵԱՀԿ առաքելությանը վախեցնելն է և ԱՄՆ-ի օժանդակությամբ այստեղ ԵԱՀԿ զինված առաքելություն բերելն է», - հայտարարել է ոստիկանության պետի տեղակալը։

Իրավապահներն այժմ պարզում են պայթուցիկ սարքերի տեսակը և ծագումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.