Վենեսուելայի զինվորականների Թրամփի ուղերձը շանտաժ է․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան շանտաժ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն ուղղված վենեսուելացի զինվորականներին։

«Շանտաժը՝ Վենեսուելայի ժողովրդին «ժողովրդավարությունը» վերադարձնելու միջոց», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր Զախարովան։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ նախօրեին Թրամփը Բոլիվարյան Հանրապետության զինվորականներին շատ խիստ զգուշացում էր ուղարկել։ Նա կոչ էր արել այլևս չաջակցել Նիկոլաս Մադուրոյին և ընդունել համաներման մասին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի առաջարկը։

Նա նաև հավելել էր, որ Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը, սակայն նշել էր, որ «դիտարկվում են նաև այլ տարբերակներ»։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.