Սիրիական բանակն անցել է լայնամասշտաբ հարձակման

Այսօր՝ փետրվարի 19-ին, Սիրիայի բանակը երկրի հյուսիս-արևմտյան Համա նահանգում անցել է լանյամասշտաբ հարձակման։ Այս մասին գրում է Lenta-՝ն հղում կատարելով Al Masdar News-ին։

Նշվում է, որ հարձակողական գործողության թիրախն այն տարածքներն են, որոնք գտնվում են «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման և Արևելյան Թուրքեստանի իսլամիստական շարժման տիրապետության տակ։

Ինչպես հաղորդում է լրատվականը, ավելի վաղ կառավարական զորքերին հաջողվել էր ոչնչացնել մի քանի զինյալների, ինչից հետո ահաբեկիչները պատասխան հարված էին հասցրել սիրիական բանակի դիրքերին։ Տեղի ունեցածի արդյունքում զոհվել էր երկու մարդ, վիրավորվել՝ շատերը։

Զորքերի՝ հյուսիս-արևմուտք տեղաշարժվելու մասին հայտնի էր դարձել դեռ նախորդ ամսին։ Հայտնի էր նաև, որ ահաբեկիչներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Իդլիբում Թուրքիայի և Ռուսատանի կողմից որպես անվտանգության գոտի հայտարարված տարածքներ։

«Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումն ստեղծվել է «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբավորման հիմքի վրա։ Վերջինս հանդիսանում է «Ալ Կաիդա»-ի ճյուղը Սիրիայում և Լիբանանում։

Արևելյան Թուրքեստանի իսլամիստական շարժումը խմբավորում է, որի կազմում հիմնականում ույղուրներ են։ Վերջիններս կողմ են հանդես գալիս Սինցզյան նահանգի՝ Չինաստանից անջատվելուն և այդ տարածքում իսլամիստական պետություն ստեղծելուն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.