ՆԱՏՕ-ի ընդլայնումը լուրջ սպառնալիք է Բալկանների համար․ ՌԴ-ում Սերբիայի դեսպան
ՆԱՏՕ-ի ընդլայնումը Բալկաններում չափազանց վտանգավոր է տարածաշրջանի համար։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտության ակադեմիայում ՄԱԿ-ում ՌԴ նախկին մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Մոսկվայում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը։
«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի քանի գործըթնացների վրա, որոնք տեղի են ունենում բալկանյան ժողովուրդների, այդ թվում՝ սերբերի մոտ։ Դա ՆԱՏՕ-ի ընդլայնումն է այս տարածաշրջանում», - նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ հաջորդ գործընթացը պատմության վերաշարադրումն է և նացիզմի հերոսացումը։
«Դա տեսանելի է Բալկաններում, դա տեսանելի է Խորվաթիայում, Կոսովոյում, Ալբանիայում, որտեղ նացիստների հովանավորները և առաջնորդները երիտասարդության համար դարձել են հերոսներ», - հայտարարել է Տերզիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունները և Մակեդոնիան Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ ստորագրել են արձանագրություն Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին։
Այժմ նշված արձանագրությունը պետք է վեվարեցնեն Դաշինքի անդամ բոլոր պետությունները, որից հետո փաստաթուղթը կարող է վավերացնել նաև Մակեդոնիան։
Նախապես հայտարարվում էր, որ այս գործընթացները կարող են ավարտվել ընթացիկ տարվա վերջին, և Մակեդոնիան արդեն պաշտոնապես կարող է դառնալ ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Դաշինքը կնշի իր հիմնադրման 70-ամյակը։
ՆԱՏՕ-ին անդամակնցելու համար Մակեդոնիայի իշխանությունները ստիպված եղան փոխել երկրի անվանումը։