ԱՄՆ-ը կոպտորեն խախտում է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը․ Պուտին

Միացյալ Նահանգները կոպտորեն խախտում է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը՝ հրթիռ-թիրախներ արձակելով և Ռումինիայում հրթիռային կայաններ տեղակայելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Միացյալ Նահանգները կոպտորեն խախտում է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դրույթները՝ արձակելով միջին հեռահարության հրթիռ-թիրախներ և Ռումինիայում և Լեհաստանում տեղակայելով Tomahawk հրթիռի օգտագործման համար համապաստախան հրթիռային կայաններ», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դուրս է գալիս Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը կնքվել էր 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց, որ նույնպես դուրս է գալիս պայմանագրից և պատրաստվում է նոր հրթիռներ մշակել, որոնք արգելված էին փաստաթղթով։
Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան հայելային պատասխան կտա Վաշինգտոնի այս քայլին՝ նույնպես դադարեցնելով իր մասնակցությունը պայմանագրին։