Ինչու՞ ենք մենք սովորել, որ ինչ-որ մեկը պարտք է Հայաստանին․ Տիգրան Քեոսայան

Տիգրան Քեոսայանն իր տելեգրամի ալիքում գրում է․

«Ես չեմ կարողանում հասկանալ՝ որտեղից են հայտնվում մարդիկ, որոնք մեջբերում են «օգնություն» բառը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին օգնելու մասին։ Սրա հիմքում ընկած է սարկաստիկ վերաբերմունք, ցանկություն ցույց տալու, որ այդ օգնությունն, իբր, չափազանց թանկ է նստում Հայաստանի վրա, չնայած՝ այն այդքան էլ օգնություն չէ։

Մարդիկ, որոնք այդպես են կարծում, հավանաբար, շատ երիտասարդ են, կամ քիչ են շփվել իրենց ծնողների հետ, կամ էլ նրանց ծնողներն 90-ականներին չեն ապրել Հայաստանում։ Նրանք, ովքեր այդ թվականներին ապրել են Հայաստանում, կզարմանան Ռուսաստանի հետ հարաբերությունների կոնտեքստում «օգնություն» բառից, քանի որ, օրինակ, մարդիկ, առանց վերևից որևէ հրահանգների, պարզապես Հայաստանի և Արցախի հերոս էին դարձնում ՌԴ-ի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Պավել Գրաչովին։ Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են մարդիկ Երևանում պարզապես ձեռքերի վրա իջեցնում նրան ինքնաթիռից։ Այդքան մեծ էր հարգանքն այդ մարդու նկատմամբ։

Եվս մեկ անգամ անդրադառնամ նոեմբերին կայացած երիտասարդ հեղափոխականների այդ միջազգային ժողովին։ Ինձ ասում են, որ դա եղել է դեռ նոյեմբերին, դա ինչ-որ մասնավոր ընկերության նախաձեռնությունն էր։ Բայց չէ, որ դա եղել է։ Թող լինի ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին կամ մայիսին․ դրանից չի փոխվում այն, թե ինչ է խոսվել այնտեղ։ Ի վերջո կան տեսանյութեր, որոնք արվել են Russia Today-ի լրագրողների շնորհիվ։ Այդ տեսանյութերում երևում է, թե ինչպես են երիտասարդությանը սովորեցնում իշխանությունների դեմ պայքարի մեթոդները, մասնավորապես՝ Ռուսաստանի իշխանությունների։ Եվ դա ինձ, որպես ռուսաստանցու, դուր չի գալիս։

Ինչ վերաբերվում է այն մանկական պահանջներին, թե ինչու Ռուսաստանը չի ճանաչում Արցախը, այստեղ արդեն մնում է ձեռքերը տարածել։ Կարիք չկա հիշեցնելու, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախը, և ոչ թե այն պատճառով, որ մոռացել է, այլ ուրիշ ծանրակշիռ պատճառներով։ Սակայն ես կհամաձայների իմ ասածին հակառակվողների հետ եթե․

-Հայաստանը տարվա ընթացքում տասնյակ, հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծեր ռուսաստանցիների համար։ Իսկ ռուսաստանցիներից շատերը կարողանային մեծ գումարներ աշխատել, իսկ նրանից ոմանք նույնիսկ դառնային միլիարդատերեր։

-Եթե Հայաստանում ռուսաստանցիների աշխատած այդ գումարները 28 տարի շարունակ գնային օգնելու շրջափակման մեջ գտնվող Ռուսաստանին՝ բառացիորեն փրկելով վերջինիս։

- Եթե Հայաստանը Ռուսաստանին 28 տարի անընդհատ գազ մատակարարեր մեծ զեղչերով և այսպես շարունակ։

Իսկ եթե լուրջ, ապա բոլորը պետք է մի պահ կանգ առնեն և մտածեն, թե ինչու են բոլորը սովոր մտածել, որ Հայաստանին ինչ-որ բան պարտավոր են։ Ո՞րտեղից է նրանց գլուխներում ծագում «մեզ պարտավոր են» արտահայտությունը։

Սա քաղաքականության խնդիր չէ։ 1985 թ․ ես երդում եմ տվել մի պետության, որի մասին շատերը չեն հիշում, իսկ շատերը չեն ուզում հիշել։ Նրանք, ովքեր «օգնություն» բառը չակերտների մեջ են դնում, ոչինչ չգիտեն դրա մասին։ 1990 թ․ ինձ հարցնում էին, թե ինչպես եմ ես վերաբերվում միությանը։ Ես դրական պատասխան էի տալիս։ 1991 թ․ երեք մարդ, բացառապես անձնական շահերից ելնելով, վերցրին և քանդեցին այդ պետությունը։

Ես հիմա խոսում եմ այն մասին, որ այժմ շատ հեշտ է վերցնել, խարխլել և քանդել այն բարեկամությունը, որն ունի դարերի պատմություն։

Եկեք մտածենք, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ։ Ես կարծում եմ, որ առանց Ռուսատանի Հայաստանի հետ լավ բաներ տեղի չեն ունենա»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.