Նեթանյահուն ժամանել է Մոսկվա հանդիպելու Պուտինի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Մոսկվա, որտեղ պետք է հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ նշելով, որ Նեթանյահուի օդանավը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։
Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը պատրաստվում է Իսրայելի վարչապետի հետ քննարկել տարածաշրջանային խնդիրները, Սիրիական հակամարտությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող թեմաներ։
Սա Նեթանյահուի առաջին այցն է Մոսկվա այն բանից հետո, երբ 2018 թ․ սեպտեմբերի 17-ին Սիրիայի սահմանների մոտ խոցվեց ռուսական ռադիոէլեկտրոնային հետախուզության և պայքարի Իլ-20 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Նույն տարվա նոյեմբերի 11-ին Պուտինը և Նեթանյահուն կարճ զրույց ունեցած Փարիզում։ Մի քանի օր անց Սինգապուրում մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Փարիզում Նեթանյահուի հետ քննարկել է Իլ-20-ի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպը։
Ի սկզբանե Նեթանյահուի այցը Մոսկվա նախատեսված էր փետրվարի 21-ին, սակայն այն հետաձգվեց կապված Իսրայելում ներքաղաքական իրավիճակի հետ։ Այնտեղ առաջիկա ապրիլի 9-ին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։