Ուշադրությամբ հետևում ենք, թե ինչպես է ԱՄՆ-ը անամոթաբար փորձում արհեստական պատրվակներ ստեղծել Վենեսուելա ներխուժելու համար․ Լավրով

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու նպատակով արհեսատական պատճառներ ստեղծելու ԱՄՆ-ի անամոթ փորձերին։ Այս մասին Հնդկաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք այնտեղ իրականում տեղի ունեցող իրադարձությունների մասին հաղորդագրություններին։ Տեսնում ենք, թե ինչպես են անամոթաբար փորձում արհեստական պատրվակներ ստեղծել Վենեսուելա ներխուժելու համար։ Վաշինգտոնից լսում ենք ուղիղ սպառնալիքներ, որ դիտարկվում են  խնդրի լուծման բոլոր տարբերակները։ Այս սպառնալիքների նյութական մարմնացումը ամերիկյան ռազմական տեխնիկայի և հատուկ ջոկատների տեղափոխումն է», - հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «փորձում է հումանիտար օգնության պատրվակով ուժով ճեղքել Վենեսուելայի սահմանը՝ հաշվարկելով զոհերի վրա»։

«Այնուհետև, ըստ պլանավորած սցենարի, տեղի կունենան հիստերիկ բղավոցներ և արդեն կհաջորդի ռազմական միջամտությունը», - շարունակել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Նա հավելել է, որ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը համատեղ որոշել են ամեն ինչ անել, որպեսզի Վենեսուելայում խնդիրը լուծվի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների համաձայն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.