Ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել 50 տոննա ոսկի

Ամերիկյան բանակը Սիրիայից դուրս է բերել շուրջ 50 տոննա ոսկի։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իր աղբյուրներին։

Նշվում է, որ ամերիկացի զինվորները ոսկին ստացել են ահաբեկիչներից, որոնք դրա փոխարեն ստացել են իրենց անվտանգության երաշխիքի մասին խոստումներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զինյալները հափշտակված ոսկին պահել էին Բագխուզ կոչվող բնակավայրի մոտակայքում, որը գտնվում է Դեր Զոր նահանգում՝ Սիրիայում ահաբեկիչների վերջին հենակետում, որը շրջափակված էր ամերիկացի զինվորակաների կողմից։

Ինչպես գրում է ՍԱՆԱ-ն, նախապես ահաբեկիչները տվել էին 40 տոննա թանկարժեք մետաղ։ Ավելի վաղ ամերիկացի զինծառայողներն ահաբեկիչների թաքստոցներում գտել էին ևս տասը տոննա ոսկի։

Հատկանշական է, որ ամերիկացի զինվորականներն ուղղաթիռներով ոսկին դուրս են բերել գիշերային ժամին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.