Լուկաշենկոն սպառնում է այլընտրանք գտնել ռուսական նավթին

Եթե Մինսկը չկարողանա փոխհատուցման վերաբերյալ համաձայնության հասնել Մոսկվայի հետ հարկային մանևրի պատճառով, ապա ստիպված կլինի անցնել այլ պետություններից նավթ գնելուն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ռուսները մեզ լավ են վերաբերվում, մենք ինչու՞ պետք է քարեր նետենք նրանց ուղղությամբ։ Այո, հասկանալի է, ինչ-որ տեղ մեզ փորձում են տնտեսապես ճնշել, ինչ-որ բան ցույց տալ, և հնարավոր է՝ իրոք անհանգստացած են հարկային մանևրով։ Աստված իրենք հետ, մի կերպ կդիմանանք այդ 400 միլիոնին, կամ գուցե ավելի քիչ լինի», - լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ մինչև նոյեմբեր Բելառուսը կավարտի իր գործարանների արդիականացումը։

«Մենք նավթ կգնենք կողքից։ Մենք նավթ կգնենք շուկայից․ այսօր նավթը կարող ես գնել այնքան, ինչքան ուզում ես, հարցը գինն է», - շարունակել է Բելառուսի նախագահը։

Խոսելով նավթարդյունաբերության գործարանի արդիականացման մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ այն համապատասխանելու է եվրոպական ստանդարտներին։ Նրա խոսքով՝ այն կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ, սակայն «իրենք կարող են այն ավարտել»։

«Եվ ո՞վ է դրանից շահելու։ Մենք պարզապես ռուսական շուկա (Բելառուս) ենք բերելու արտասահմանյան նավթը։ Ռուսաստանին պե՞տք է դա։ Ոչ։ Այսօր պետք է այդ մասին մտածել», - ավարտել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.