RT-ի հետաքննությունը՝ հեղափոխության մեթոդների վերաբերյալ Երևանում անցկացված սեմինարի մասին

Russia Today լրատվականն անդրադարձել է նախորդ տարի Երևանի՝ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական նախկին ինստիտուտում տեղի ունեցած CampСamp 2018 սեմինարին։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 150 մարդ՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, ինչպես նաև՝ Ուկրաինայի և Ղրղզստանի՝ հեղափոխության հարցերով մասնագետներ։

Մասնագետները սեմինարի մասնակիցներին խորհուրդներ էին տալիս այն մասին, թե ինչպես ապրել «արդեն հեղափոխություն տեղի ունեցած երկրում»։

«Ներողություն, ստիպված ենք խոսել ռուսերեն։ Հասկանում եմ՝ բոլորին չէ, որ դա կարող է հաճելի լինել», - իր խոսքն այսպես է սկսել սիմնարավարներից մեկը։

Միջոցառումն անգլերենով անցկացնելու առաջարկը չի ընդունվել, քանի որ շատերը չէին տիրապետում այդ լեզվին։

Նախ, մասնակիցների հետ հեղափոխության իրենց փորձով կիսվել են հայ ակտիվիստները։ Իրավապաշտպան Օլյա Ազատյանն ասել է, որ «հայկական գարունն» ինքնաբուխ չի եղել։

«Նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի՝ նախագահ ընտվելուց անմիջապես հետո։ Մենք սրան գալիս էին ամեն օր։ Մենք շատ էին աշխատում և մտածում մեր սխալների մասին», - ասել է Ազատյանը։

ՀՀ Ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին քաղաքական լրագրությամբ զբաղվելը «չափազանց ձանձրալի և անհետաքրքիր գործ էր»։

Բանախոսներն անդրադարձել են փողոցային պայքարի տրամադրությունների տարածման մեխանիզմներին, որոնցից ամենաարդյունավետը, նրանց խոսքով, այդ պայքարին երիտասարդությանը ներգրավելն է։

«Գյումրի-Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ երեխաների «փողոց դուրս գալն ի վերջո փողոց է հանում նաև նրանց ծնողներին»։

«Երիտասարդության ամենագլխավոր հակառակորդներն ո՞վքեր են, ի՞նչ եք կարծում։ Նրանց ծնողները։ Երբ նրանք հասկանան, որ երեխաները տուն չեն վերադառնալու, իրենք էլ ստիպված դուրս կգան փողոց», - ասել է Բարսեղյանը։

Խոսելով արտասահմանից օգնության մասին՝ նա նշել է, որ հեղափոխության գործում մեծ էր նաև սփյուռքահայերի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում բնակվող հայերի դերակատարությունը, որոնք ֆինանսական աջակցություն էին ցույց տալիս՝ բանկային հաշիվներին գումարներ փոխանցելով։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ այսօր իշխանություն փոխելու ամենամեծ շանսերն ունեն բելառուսները՝ հաշվի առնելով հայկական փորձը։

Ներկաներից հեղափոխության իրենց փորձով կիսվել են նաև ուկրաինացիները։

«Առաջին մի քանի ժամվա ընթացքում հրապարակում կար ավելի քան 2-3 հազար մարդ։ Գիշերն այստեղ մնացին քչերը, և ես նրանցից մեկն էի։ Մենք այդ ժամանակ չէինք մտածում և հույս էլ չունեինք, որ երկրում նման փոփոխություններ տեղի կունենան։ Հասկանում էինք, որ պետք է ինչ-որ կարևոր բան անել», - ասել է Իվան Ամելյանը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2014 թ․ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին։

Նրա խոսքով՝ այսօր ուկրաինական խորհրդարանի պատգամավորների 80%-ը կոռումպացված գործիչներ են, սակայն իրենք ստիպված աշխատում են այդ մարդկանց հետ՝ ստիպելով այս կամ այն կերպ քվեարկել։ «Ստիպված աշխատում ենք իրենց հետ։ Ես իշխանության մեջ չեմ, սակայն աշխատում եմ իշխանության հետ», - ասել է Ամելյանը։

Խոսելով իշխանափոխության գործընթացի մասին՝ ուկրաինացի ակտիվիստը նշել է, որ դա բավական երկար ճանապարհ է։

«Ռուսաստանի և Ղազախստանի պես մեծ պետությունների դեպքում դա կարող է շատ երկար տևել, բայց մարդիկ պետք է պատրաստ լինել երկար մարաթոններ վազելուն։ Սա շատ երկար ճանապարհ է, հնարավոր է՝ ավելի երկար քան մեր կյանքը։ Եթե դուք փոփոխություններ եք ուզում, ապա դա հենց սա է։ Հարցն այն է, թե ինչքան համակարգված դուք կգործեք», - ասել է Ամելյանը։

Իր խոսքի վերջում անդրադառնալով իշխանության գալուն՝ նա նշել է, որ չափազանց կարևոր է դրան պատրաստ լինելը։

«Դուք, հնարավոր է, 5 կամ 10 տարուց լինեք իշխանություն։ Դա կարող է անհավանական թվալ ձեզ, սակայն շատ կարևոր է դրան պատրաստ լինելը», - նշել է ուկրաինացի ակտիվիստը։

Ղրղզստանի ներկայացուցիչը, խոսելով իր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունների մասին, նշել է, որ չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության՝ իշխանություն դառնալը։

«Պրայում տեղի ունեցած քաղաքացիական ֆորումի հիմնական ուղերձն այն էր, որ քաղաքացիական ակտիվիստները չպետք է վախենան իշխանություն դառնալուց։ Նրանք արդեն իշխանության մեջ են, երբ զբաղվում են սուր հարցերով», - ասել է Ղրղզստանի ներկայացուցիչը։

CampСamp 2018-ի ընթացքում խոսվել է նաև Ռուսաստանի մասին։ Այս թեմայով ելույթ է ունեցել պետերբուրգյան «Ժամանակ» շարժման ղեկավար Նիկոլայ Արտյոմենկոն։

Նա իր խոսքն սկսել է հիշատակելով Սուրբ Իսահակի տաճարի՝ ռուսական ուղղափառ եկեղեցուն հանձնելու դեմ բողոքի ակցիաները։

«Օրինակ, ահա մեր ակտիվիստը՝ կրոնական հագուստով դոլարների պարկի վրա պարկած «ուզում եմ ավելի շատ» կարգախոսով։ Ահա այսպիսին են մեր ուղղափառ եկեղեցու սպասավորներից շատերը։ Մենք շրջում էինք քաղաքի փողոցներում, հարցնում մարդկանց կարծիքն այս հարցի վերաբերյալ, խնդրում քվեարկել, թե ում պետք է պատկանի տաճարը։ Ի վերջո մենք որոշեցինք անել «Կապույտ շրջան» ակցիան՝ կանգնելով տաճարի շուրջ և ցույց տալով, որ մենք շատ ենք», - պատմում է Արտյոմենկոն։

Նա մեծ ձեռքբերում է համարում այն, որ նահանգապետը որոշել է սառեցնել գործընթացը։

«Այսպիսի պատմությունները պետք է մոտիվացնեն մեզ», - ասել է ակտիվիստը։

Խոսելով այսօր իրենց առջև գոյություն ուենցող խնդիրների մասին՝ նա նշել է, որ «իշխանությունները գնալով ավելի են սեղմում, տուգանքներն ավելացվում են»։

Արտյոմենկոյի կարծիքով՝ այս իրավիճակից ելքը «18+» ակցիա անցկացնելն է։

«18 տարի իշխանության մեջ։ Ինչքա՞ն կարելի է», - ասել է նա։

Խոսելով հասարակական կազմակերպությունների միավորման մասին՝ ակտիվիստը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Նրա կարծիքով՝ ինչքան շատ լինեն շարժումներն, այնքան ավելի լավ, իսկ միավորվել կարելի է կոնկրետ խնդրի դեպքում, օրինակ՝ նախագահական ընտրությունների։

Ատյոմենկոն նախագահական ընտրություններին գլխավորել է Սոբչակի Պետերբուրգի շտաբը։

Անդրադառնալով Ալեքսեյ Նավալնիի գործունեությանը՝ «Ժամանակ» շարժման առաջնորդը նշել է, որ Նավալնին կարողացել է մոդայիկ դարձնել քաղաքական պայքարը, սակայն, «ի տարբերություն Հայաստանի, որտեղ Սերժ Սարգսյանի դեմ պայքրաը մոդայիկ էր, Ռուսաստանում դեռ մոդայիկ չէ Պուտինի դեմ պայքարելը»։

«Այն միտքը, որ Պուտինից բացի կա նաև համակարգ, խաբեություն է։ Չլինի Պուտինը, լրիվ այլ կլինի համակարգը։ Եթե լինի Մեդվեդևը, ապա շատ ավելի հեշտ կլինի իրավիճակը։ Ես հիմա շատ հետաքրքիր միտք կասեմ․ եթե իշխանության գան նույնիսկ կոմունիստները, միևնույնն է՝ Պուտինից հետո Ռուսաստանին դրական փոփոխություններ են սպասվում», - շարունակել է Արտյոմենկոն՝ հավելելով, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանում կես տարուց կարգելելն համացանցը։

«Մենք չունենք որևէ այլ հնարավորություն։ Բիզնեսը նույնպես կարող է փակվել», - ավարտել է ռուս ակտիվիստը։

CampCamp սեմինարը Պրահայի քաղաքացիական կենտրոնի՝ նոր ակտիվիստներ պատրաստելու աշխատանքների մի մասն է։ Կազմակերպությունն ընտրել է երևանյան սեմինարի մասնակիցների ընտրության չափազանց խիստ համակարգ։ Երևան կարելի էր հասնել միայն լոյալության յուրահատուկ թեստն անցնելուց հետո։ Հայաստան եկող ակտիվիստներից շատերը վստահ են, որ «փրկում են աշխարհը»։

Երևանում այս սեմինարի կազմակերպիչները սկսնակներ չեն իրենց գործում։ Իշխանությունների դեմ պայքարելը և ակտիվիստների ներգրավելն իրենց համար իսկական մասնագիտություն է, որը բավական լավ եկամուտներ է բերում Պրահայի քաղաքացիական կենտրոնից և ԱՄՆ Կոնգրեսից։

Կենտրոնի գործադիր տնօրեն Ռոստիսլավ Վալդովը դեռ 2009 թվականին փորձել էր նման ինչ-որ բան կազմակերպել Ռուսաստանում։ Այն կոչվում էր «Հաջող արշավի իրականացման մեթոդները, հաջողված օրինակներ»։ Վալդովը ձերբակալվեց միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար և արտաքսվեց Ռուսաստանից։

Երևանյան միջոցռամանը Ռոստիսլավը չմոտեցավ բարձրախոսին։ Նա միայն հետևում էր, թե ինչպես են երկխոսություն վարում իր աշակերտները, և թե ինչ արձագանք է գտնում նրանց խոսքը լսարանի մոտ։

Հատկանշական է, որ սեմինարի մասնակիցները ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներ էին։

Եվգենիա Պլախինան լրագրողուհի է Ղազախստանից։ Այն պնդումը, որ բողոքի ցույցը պետք է մոդայիկ լինի, նա գիտակցել էր դեռ 2014 թ․, երբ դուրս էր եկել Ալմաթիի հրապարակ՝ ձեռքին դրոշի փոխարեն պահելով ներքնաշոր։ Այսպես էր Եվգենիան պայքարում ազգային արժույթի արժեզրկման և Մաքսային Միության տարածքում ներքնաշորերի վաճառքի հնարավոր արգելքի դեմ։ Ճիշտ է՝ արդյունքում պարզվեց, որ այդ արգելքի մասին լուրերն ապատեղեկատվություն են։ Այժմ ղազախ ակտիվիստուհին նույնպես ապրում է Պրահայում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.