ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ֆոսֆորային ռումբով հարձակում է կատարել Սիրիայում
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան մարտի 3-ին կրկին ավիահարվածներ է հասցրել սիրիական Էլ Բագուզ բնակավայրին՝ կիրառելով արգելված սպիտակ ֆոսֆոր։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։
Աղբյուրի փոխանցամբ՝ տեղի ունեցածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։
Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ևս մեկ հարված էր հասցրել նույն բնակավայրին՝ նույն արգելված զինատեսակով։ Այս հարձակման հետևանքների մասին նույնպես տեղեկություններ դեռ չկան։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ուղերձներ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կոչ անելով դատապարտել Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի գործողությունները, որոնք կատարվում են արգելված զինատեսակներով՝ սպիտակ ֆոսֆորով և քլաստերային ռումբերով։
Լրատվականը գրում է, որ Էլ Բագուզ բնակավայրում է գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետերից մեկը, որտեղից ռմբակոծվում է արևմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությունն ստացող քրդական զորաջոկատները։