Ուկրաինացիների 60%-ը կարծում է, որ երկրում տնտեսական վիճակը վատացել է

Ուկրաինայի բնակիչների 60%-ը կարծում է, որ մեկ տարվա ընթացքում երկրի տնտեսական վիճակը վատացել է։ Այս մասին են վկայում «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցումները։

Նույց հարցումների համաձայն՝ մարդկանց միայն 10%-ն է կարծում, որ վերջին 12 ամսվա ընթացքում երկրում տնտեսական վիճակը լավացել է։ Ավելացել է նաև այն մարդկաց թիվը, որոնք կարծում են՝ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել (11%-ից դառնալով 27%)։

Համաձայն Ուկրաինայի 2019 թ․ բյուջեի նախագծի՝ երկում նվազագույն աշխատավարձը կազմում է 114 դոլար։ Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի խոսքով՝ ուկարինացիները հարկերի ավելացման և մթերքների թանկացման ֆոնին չեն զգա աշխատավարձի 12%-ով բարձրանալը։

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի խոսքով՝ վերջին 5 տարվա ընթացքում Ուկրաինայում կենսաթոշակի չափը կրճատվել է 2,2 անգամ։ Նա ընդգծել է նաև, որ նվազագույն աշխատավարձի չափը գնալով հավասարվում է 2013 թ․ մինչճգնաժամային ժամանակաշրջանի մակարդակին։

Սոցհարցումներն անցկացվել են փետրվարի 19-ից 28-ը Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ՝ Կիևի վերահսկողության ներքո չգտնվող Դոնբասում։ Հարցումներին մասնակցել է 18 տարեկանից բարձր շուրջ 2,5 հազար մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.