Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։