Ռուսաստանն ադեկվատ պատասխան կտա Չեխիային․ Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին Չեխիա մուտք գործել թույլ չտալուն, ասել է, որ Մոսկվան նման դեպքերին արձագանքում է շատ ադեկվատ կերպով։
Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչին թույլ չէին տվել պաշտոնական պատվիրակության կազմում մուտք գործել Չեխիա։ Նա պետք է մասնակցեր Պրահայում միջկառավարական խորհրդի նիստին։
«Մենք սա համարում ենք չեխական կողմի անբարյացակամ վարքի վառ օրինակ, որն անտեսում է դիվանագիտական տարրական նորմերը», - ասել է Զախարովան՝ նշելով, որ տեղի ունեցածը նախօրոք մտածված «ցինիկ դեմարշ էր»։
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պրահայի այս քայլն անպատասխան չի մնա, և Մոսկվան արդեկվատ արձագանք կտա։