Միլոշ Զեմանը սադրանք է համարում Պրահայի օդանավակայանում ռուս դիվանագետի հետ տեղ ունեցած միջադեպը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը TVBarrandov հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է ռուսական պատվիրակության անդամին Չեխիա մուտք գործել թույլ չտալու դեպքը։

«Ես կարծում եմ, որ այս դեպքը հիմար սադրանքի արդյունք է, որովհետև ես գիտեմ, որ ռուսական պատվիրակությունը մտածել է պտտվել և վերադառնալ։ Իսկ քանի որ Պրահայում պետք է կայանար միջկառավարական խորհրդի նիստ, որը չափազանց կարևոր էր տնտեսական հարաբերությունների զարգացման համար, նրանք չգնացին այդ քայլին», - ասել է  Զեմանը։

Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք բացի հիմար սադրանքներից, ոչինչ չեն կարողանում անել։

«Անհրաժեշտ է հարցնել՝ ով է վնասում և ով է նպաստում որևէ նշանակալի երկրի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը», - շարունակել է Չեխիայի նախագահը։

Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչին թույլ չէին տվել պաշտոնական պատվիրակության կազմում մուտք գործել Չեխիա։ Նա պետք է մասնակցեր Պրահայում միջկառավարական խորհրդի նիստին։

Տեղի ունեցածին անդրադարձել էր նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել էր, որ Պրահայի այս քայլն անպատասխան չի մնա, և Մոսկվան արդեկվատ պատասխան կտա։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.