Ամերիկյան անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել ռուսական սահմանների մոտ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B ռազմավարական անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտակայքում։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով PlaneRadar-ին։

Նշվում է, որ 10-2043 բորտի համարով ամերիկյան անօդաչու սարքը թռիչքն սկսել է Իտալիայի Sigonella ավիաբազայից։ Ավելի ուշ՝ ցերեկը 17։30-ի սահմաններում, այն նկատվել է Լիտվայի օդային տարածքում՝ Կալինինգրադի սահմանների մոտակայքում։

Դրանից հետո անօդաչու սարքը Լատվիայի և Էստոնիայի օդային տարածքով ուղղություն է վերցրել դեպի ՌԴ արևելյան սահմաններ՝ Պսկովի և Լենինգրադի շրջաններ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ RQ-4B անօդաչու սարքը վերադարձել է տեղակայման վայր երեկոյան 21։30-ի սահմաններում։

Վերջին շրջանում բավական ակտիվացել են արտասահմանյան հետախուզական ինքնաթիռների թռիչքները ռուսական սահմանների մոտ։ Դրանք նկատվում են հատկապես Ղրիմի, Կրասնոդարի շրջանի և Բալթիկ ծովի ռուսական սահմանների մոտակայքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.