ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի՝ Բագուզ բնակավայրին հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 50 խաղաղ բնակիչ․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նոր հարձակում է կատարել՝ այս անգամ ավիահարված հասցնելով Դեր Զոր նահանգում գտնվող Բագուզ բնակավայրի բնակելի վրաններին», - հայտնում է արաբական Ikhbariya հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։

Հատկանաշական է, որ երեկ՝ մարտի 10-ին, քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) զորամիավորումը հայտարարել էր Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին։

Վաշինգտոնն աջակցում է SDF-ին ԻՊ-ի դեմ պայքարում։ Այս զորամիավորումն ԱՄՆ-ի հետ բազմիցս մարտեր է մղել ահաբեկչական խմբավորումների դեմ։

Սիրիական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են այս բնակավայրում՝ Բագուզում, կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆորով հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու մասին։

Դամասկոսը ՄԱԿ-ին բազմիցս կոչ է արել դատապարտել սպիտակ ֆոսֆորի կիրառումը՝ պահանջելով դադարեցնել միջազգային կոալիցիայի ապօրինի գործողություններն արաբական այս երկրի տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.