Վենեսուելայում էլեկտրամատակարարման համակարգում աշխատանքները սաբոտաժ անելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են երկրի էլեկտրամատակարարման համակարգում սաբոտաժ կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Մենք բռնել ենք երկու մարդու, որոնք փորձում էին սաբոտաժի ենթարկել Գուրիի ջրամբարում կապի համակարգի աշխատանքները։ Նրանք հարցաքննվում են», - հայտարարել է Մադուրոն։

Գուրիում գտնվող հիդրոէլեկտրոկայանն ապահովում է Վենեսուելայի ամբողջ էլեկտրամատակարարման 80%-ը։ Այստեղ մարտի 7-ին տեղի էր ունեցել խոշոր վթար։

Այս վթարի հետևանքով Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։

Հաջորդ օրը Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել էր մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել էր։

Այս կապակցությամբ Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ը հայտարարել էր ոչ աշխատանքային օր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.