Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր հակառուսական օրինագծերը

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի օրինագիծը Վաշինգտոնի հերթական «էմոցիոնալ պոռթկումն է»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Այսպես է Պեսկովը մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ կապ ունեցողների նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագծի, Վլադիմիր Պուտինի եկամուտները փակել պահանջող օրինագծի, ինչպես նաև Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելն արգելող օրինագծի ընդունումը։

«Նման օրինագծերը կարող են միայն բացասաբար ազդել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։ Սա հերթական թշնամական և ռուսաֆոբ մոտեցումն է։ Սա հերթական էմոցիոնալ պոռթկումն է», - ասել է Պեսկովը։

Կրեմլի մամուլի խոսնակը նշել է, որ ամերիկացի օրենսդիրները գերին են «այս էմոցիոնալ պոռթկումների, որոնք թույլ չեն տալիս նրանց հավասարակշիռ կերպով գնահատել իրավիճակը և քաղաքական կամք դրսևորել, ինչը կարող է համապատասխանել երկու պետությունների շահերին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.